Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Եթե մի կես ժամ չեն կրակում, դեռ չի նշանակում, թե պատերազմը վերջացել է»

«Եթե մի կես ժամ չեն կրակում, դեռ չի նշանակում, թե պատերազմը վերջացել է»
30.06.2014 | 18:01

Օրերս լրատվամիջոցները տեղեկացնում էին, որ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ հակառակորդը կրակոցներ է արձակել: Նման ինֆորմացիաները լարվածություն և խուճապ են առաջացնում հանրության շրջանում: Ինչպե՞ս պետք է տարբերակել ստույգ տեղեկատվությունը ապատեղեկատվությունից: Պաշտոնական ինֆորմացիա նման իրավիճակներում չի՞ տրամադրվում:
Այս հարցով դիմեցինք ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ:

-Նման միջադեպերի ժամանակ պաշտոնական հաղորդագրություններ լինում են: Բայց քանի որ տեղաբնակներից, ծանոթ բարեկամներից ստացած տեղեկություններն ավելի շուտ են տարածվում, քան պաշտոնական ինֆորմացիան, առաջ են գալիս տարատեսակ մեկնաբանություններ: Ինչքան էլ հորդորում ենք` խուճապի չմատնվել, ապատեղեկատվություն չտարածել, միևնույն է, այսօրվա ազատ լրատվության պտուղները այդ առումով քաղում ենք:
-Իսկ վերջին իրադարձությունները իսկապե՞ս ավելի լուրջ են, հանկարծահաս վտա՞նգ են նախանշում:
-Մեզ համար չկան նման որակումներ: Սահմանի վրա վտանգ միշտ կա:
-Բայց ոչ միշտ են պատերազմի նախանշանների մասին հրապարակումներ լինում:
-Պատերազմը 20 տարի է` չի դադարել, պետք է հասկանանք, որ եթե մի կես ժամ չեն կրակում, դեռ չի նշանակում, թե պատերազմը վերջացել է: Տարվա սկզբին հակառակորդը նույնիսկ ավելի շատ է կրակոցներ արձակել, քան վերջին երեք օրերին, պետք չէ ավելորդ ապատեղեկատվություն տարածել, բայց, միևնույն ժամանակ, պետք չէ խաղաղ ժամանակներում մտածել, թե ամեն ինչ ավարտված է:
-Բոլոր դեպքերում, մարդիկ ուզում են տեղեկանալ` ի՞նչ է կատարվում, պետք է հանրությանը իրազեկել ավելի պրոֆեսիոնալ եղանակով:
-Դրա համար նախ պետք է մարդկանց մասնագիտական որակները բարձրացնել, ամեն մեկը չպետք է զբաղվի այդ թեմայով: Մեզ մոտ հաճախ ի՞նչ է լինում. լրատվամիջոցները ռազմական նշանակություն ունեցող թեմաների լուսաբանումը հանձնարարում են ամենաերիտասարդ ու ամենաանփորձ լրագրողներին, որովհետև երիտասարդներն ավելի հեշտությամբ կգնան մարզեր, սահմաններ: Մինչդեռ նման թեմաները պետք է վստահեն փորձառուներին:

Ճեպազրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1255

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ